Բժիշկներն առաջին անգամ 2 ժամով հաջողությամբ սառեցրել են մարդուն

Բժիշկներն առաջին անգամ 2 ժամով հաջողությամբ սառեցրել են մարդուն

Բժշկական այս ընթացակարգն(ERP) իրականացվում է Բալթիմորում գտնվող Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնում: Առայժմ հաջողությամբ է պսակվել մարդուն սառեցնելու մեկ փորձ : Դժվար է ասել, թե մինչ այդ քանի անհաջող փորձեր են եղել:

Սառեցումը տեղի է ունենում հետևյալ կերպ. մարդու մարմինը արագ սառեցնում են մինչև 15 աստիճան, հիվանդի արյունը փոխարինվում է սառը աղի լուծույթով: Դրանից հետո սիրտը դադարում է տրոփել, և ուղեղի աշխատանքը կանգնում է: Առայժմ մարդը կարողանում է այդ վիճակում գտնվել ընդամենը երկու ժամ։

Դեռևս պարզ չէ, թե ինչ կլինի հիվանդի հետ՝ ավելի երկար ժամանակ սառեցված պահելու դեպքում: Ընթացակարգի հիմնական նպատակն է՝ բժիշկներին ժամանակ տալ փրկելու հիվանդին, որն արդեն գտնվում է մահվան շեմին: Օրինակ՝ ERP-ն կարող է օգնել մարդկանց, որոնք վիրավորվել են փամփուշտից կամ դանակահարվել են: Այս փուլում ERP-ն անհրաժեշտ է միայն ժամանակ շահելու և հիվանդներին մահացու վնասվածքներից փրկելու համար: Գուցե մի օր այն կօգնի մարդկանց Սատուրն թռչելու համար, բայց ոչ այսօր:

Հետազոտության վերջնական արդյունքները կներկայացվեն 2020թվականի վերջին: