Իլոն Մասկի հրթիռը պայթել է Տեխասում

Իլոն Մասկի հրթիռը պայթել է Տեխասում

SpaseX ընկերության Starship Mk1 հրթիռների նախատիպը փորձարկումների ժամանակ պայթել է Տեխասի նահանգում: Միջադեպը տեղի է ունեցել վառելիքի բաքերը փորձարկելու ժամանակ, երբ դրանք փորձում էին առավելագույն չափով լցնել կրիոգենային հեղուկով: Այժմ Իլոն Մասկի ընկերության այդ ծրագիրը գտնվում է փակվելու վտանգի տակ:

Փորձագետները հայտնում են, որ SpaseX-ում վաղուց էին ցանկանում չեղարկել Mk1 հրթիռի ծրագիրը: Եվ հիմա Իլոն Մասկը և նրա ինժեներները կարող են կենտրոնանալ ավելի կատարյալ՝ Mk3 հրթիռի մշակման և փորձարկման ընթացքի վրա:

Mk1-ը ծանր հրթիռային համակարգի նախատիպն է, որն ապագայում, ինչպես կարծում է Իլոն Մասկը, կկարողանա մինչև հարյուր տիեզերագնաց ուղարկել Լուսնի կամ Մարսի ուղղությամբ: Հենց այս համակարգի օգնությամբ է Մասկը նախատեսում 2020-ականների սկզբին դեպի Լուսին ուղարկել մարդկանց առաջին խումբը:

Թեգեր: elon musk, SpaceX, Starship Mk1