Դանիայում ամանորյա տոնածառը զարդարել են Swarovski բյուրեղներով

Եվրոպական երկրներում Սուրբ Ծնունդին և Ամանորին պատրաստվում են՝ սկսած նոյեմբերի առաջին ուրբաթ օրվանից: Այսպես՝ Վիեննայում արդեն գործում են սուրբծննդյան տոնավաճառները, իսկ Դանիայում արդեն զարդարել են ամանորյա տոնածառը:

Հայտնի է, որ այս տարի եղևնին զարդարելու համար դանիացիները ընտրել են Swarovski բյուրեղները ՝ հրաժարվելով տոնածառի սովորական խաղալիքներից:

Հատկանշական է, որ տոնածառի բարձրությունը կազմում է 10 մետր, որը զարդարելու համար Դանիայի իշխանությունները ծախսել են 150 000 դոլար: Տոնածառը տեղադրվել է Կոպենհագենի Տիվոլի կենտրոնական զբոսայգում, որտեղ տոնածառի հանդիսավոր բացմանը ներկա են եղել բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Ի դեպ, այս տարի թրենդային են համարվում խոշոր արևածաղիկներով զարդարված տոնածառները: