Իրանի իշխանությունները մասնակիորեն վերականգնել են ինտերնետային կապը

Իրանում մասնակիորեն վերականգնվել է ինտերնետային կապը երկրի հարավային կողմում գտնվող Խորմոզգան նահանգում: Սկսել են գործել Instagram սոցցանցը և WhatsApp մեսենջերը:

Իրանում ինտերնետի հասանելիությունն արգելափակվել էր նոյեմբերի 16-ին՝ բենզինի բարձրացված գնի դեմ ծագած բողոքի ալիքից հետո։ Ինտերնետ հասանելիություն ունեին միայն բանկային որոշ օնլայն ծառայություններ և լրատվամիջոցներ՝ սահմանափակ ռեժիմով: