Թմրավաճառները դիմել են դրոնների օգնությանը

Թմրավաճառները դիմել են դրոնների օգնությանը

Մաքսանենգներն անօդաչու սարքերի միջոցով թմրանյութը տեղափոխել են արտասահման: Այս մասին հայտնում են Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի ներկայացուցիչները:

Կրիվոյ Ռոգի երկու բնակիչ թմրանյութն արտասահման տեղափոխելու համար գործի են դրել ժամանակակից տեխնիկան ՝ դրոնները՝ այդպիսով «կրեատիվ» մոտեցում ցուցաբերելով <սեփական բիզնեսին>:

Մարիխուաննա տեսակի (կաննաբիս) թմրանյութը ծանրոցներով նախ հասցվել է ռուսական սահման, որտեղից էլ փորձ է արվել դրոնների օգնությամբ այն տեղափոխել Ռուսաստան:

Ռուս պատվիրատուներին դրանք այդպես էլ չեն հասել. իրավապահ մարմինները կանխել են ուկրաինացիների «արտահանման» հերթական փորձը:

Առգրավված ծանրոցի մեջ հայտնաբերվել է 5կգ <մարիխուաննա> տեսակի թմրանյութ: Հանցագործներին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում:

Բաժիններ: Բիզնես, Բլոգ
Թեգեր: Business, contraband, Ukraine