ՀՀ վարչապետը՝ ֆեյսբուքյան ամենաակտիվ քաղաքական լիդերների տասնյակում. Twiplomacy

«Twiplomacy»  միջազգային կայքը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ակտիվությանը: <<Աշխարհի առաջնորդները Ֆեյսբուքում>>վերնագիրը կրող հրապարակման մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն աշխարհի՝ ամենաակտիվ ֆեյսբուքյան էջն ունեցող քաղաքական լիդերների տասնյակում է:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կառավարության գործունեության մասին պատմում է իր հետևորդներին՝ Ֆեյսբուքի միջոցով ուղիղ եթեր մտնելով հենց մեքենայի միջից կամ էլ իր գրասենյակից։ Գուցե հեռարձակման որակը լավագույնը չէ, բայց վարչապետի այս անմիջական կապը սիրվել է հետևորդների կողմից, և նա հայտնվել է աշխարհի մասշտաբով ամենաակտիվ ֆեյսբուքյան էջն ունեցող քաղաքական լիդերների տասնյակում»,- ասված է հոդվածում։

Ֆեյսբուքում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակը գլխավորում է Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն, նրան հաջորդում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այնուհետ՝ Հնդկաստանի առաջնորդ Նարենդրա Մուդին, Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, ԱՄՆ Սպիտակ տան ֆեյսբուքի էջը, Կամբոջայի ղեկավար Սամդեհ Հուն Սենը, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարքեզը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: