Cybertruck. Tesla-ն ներկայացրել է Էլեկտրական հերթական պիկապը

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը ներկայացրել է Cybertruck անվանումով էլեկտրական նոր պիկապ: Ֆուտուրիստական դիզայնով էլեկտրամեքենան թվով 6-րդն է՝ ընկերության հիմնադրման օրվանից սկսած:

Tesla-ն Cybertruck-ի երեք տարբերակ կթողարկի՝ 39 900 դոլար արժողությամբ: Կրտսեր մոդելն առանց վերալիցքավորման կարող է հաղթահարել ավելի քան 402կմ, միջին մոդելը՝ ավելի քան 482 կմ: Cybertruck-ի գլխավոր մոդելի արժեքը սկսում է $69 900-ից. այն մեկ լիցքավորմամբ կկարողանա հաղթահարել ավելի քան 805կմ: Էլեկտրամեքենայի բեռնունակությունը կազմում է մինչև 1,6տոննա:

Իլոն Մասկի հավաստմամբ, Cybertrack-ը ունակ կլինի առավելագույնս ապահովել ուղևորների անվտանգությունը: Մեքենայի կորպուսը պատրաստված է չժանգոտվող գերամուր պողպատից, որն օգտագործվում է նաև SpaceX-ի հրթիռների դեպքում: Մասկի խոսքերով, մեքենան անխոցելի է և կարող է դիմակայել 9մմ տրամաչափի ատրճանակից արձակված կրակոցներին:

Պիկապների արտադրությունը կսկսվի 2021թվականին: Ներկայում Tesla-ն առաջարկում է նախապատվերների համար վճարումներ կատարել $100-ի չափով: