Twitter-ը օգտատերերին թույլ է տվել թաքցնել հրապարակումների պատասխանները

Twitter-ը օգտատերերին թույլ է տվել թաքցնել  հրապարակումների պատասխանները

Twitter սոցիալական ցանցը նոր գործառույթ է ստեղծել, որը թույլ կտա օգտատերերին թաքցնել իրենց գրառումներին առնչվող մեկնաբանությունները: Այս մասին հայտնել են ընկերությունում ։

Նոր գործառույթը փորձարկելիս՝ պարզվել է, որ մարդկանց մեծամասնությունը թաքցնում է այն պատասխանները, որոնք տեղին չեն կամ համարում է զայրացուցիչ: Թեպետ օգտատերերի 85%-ը, ինչպես պարզվել է, նման դեպքերում իրենց համար «տհաճ» մեկնաբանությունների հեղինակներին չի արգելափակել:

Ընկերությունը պարզաբանել է, որ նշված փոփոխություններն արվել են, որպեսզի օգտատերերն ավելի «հարմարավետ և անվտանգ» իրենց զգան Twitter-ում շփվելիս:

Թեգեր: security, twitter