Համացանցից օգտվողների ավելի քան 60%-ը մինչև 2025 թվականը 5G ցանցի հասանելիություն կունենա

Համացանցից օգտվողների ավելի քան 60%-ը  մինչև 2025 թվականը 5G ցանցի հասանելիություն կունենա

Ericsson Mobility Report-ի հետազոտության մեջ ասվում է, որ մինչև 2025 թվականը համացանցի օգտատերերի մինչև 65 տոկոսը հնարավորություն կստանա օգտվելու նոր սերնդի 5G ցանցից, այլ կերպ ասած՝ առաջիկա տարիներին 2,6մլրդ մարդ կկարողանա օգտվել գերարագ կապից: 2019 թվականին 5G-ի հասանելիություն ունեցել է 19մլն մարդ:

5G ցանցն ակտիվորեն ընդլայնվում է գրեթե բոլոր մայրցամաքներում: Այդ առումով առավել աչքի են ընկնում Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան: Բացի այդ, հեռահաղորդակցության շատ ընկերություններ տարածում են 5G ծածկույթը Չինաստանում և Մերձավոր Արևելքում: Կապի՝ խոշորագույն օպերատորների մոտ 50%-ն արդեն նոր սերնդի ցանցը հասանելի են դարձրել իրենց հաճախորդների համար:

Փորձագետները կանխատեսում են, որ մինչև 2025 թվականը, սմարթֆոնի մեկ օգտատեր կկարողանա օգտագործել մինչև 24 ԳԲ թրաֆիկ: Այժմ այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 7,2 ԳԲ։