Մալիում իրար են բախվել ուղղաթիռները. զոհվել է ֆրանսիացի 13 զինծառայող

Մալիում իրար են բախվել ուղղաթիռները. զոհվել է  ֆրանսիացի 13 զինծառայող

Արևմտյան Աֆրիկայում իրար են բախվել երկու ռազմական ուղղաթիռներ: Ավիավթարը տեղի է ունեցել Մալիում: Վթարի զոհ են դարձել ֆրանսիացի 13 զինծառայողներ, որոնք պայքարում էին իսլամական զինյալների դեմ: նշվում է, որ ֆրանսիական զորամասերի համար դա ամենախոշոր կորուստն է՝ 2013 թվականից ի վեր, ինչ ֆրանսիական զորքը մուտք է գործել տարածաշրջան: Ողբերգական դեպքի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն ցավակցություն է հայտնել:

Ֆրանսիան Մալի էր ուղարկել 4500 զինծառայողներ, որոնք դիմակայում են ԻՊ և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների գործողություններին: Ահաբեկիչները աֆրիկյան պետության կենտրոնն ու հյուսիսն օգտագործում են՝ Մալին ամբողջովին գրոհելու համար ։

Բաժիններ: Բլոգ, Զանազան
Թեգեր: africa, France, Mali