Ֆերմայում փորձարկվել են կովերի համար նախատեսված վիրտուալ իրականության(VR) առաջին ակնոցները

Մոսկվայի մարզի ֆերմայում փորձարկել են կովերի համար նախատեսված վիրտուալ իրականության ակնոցների նախատիպը: Այդ մասին հայտնել է տարածաշրջանի գյուղատնտեսության նախարարությունը:

Կովերի համար փորձել են ստեղծել ամառային դաշտի իմիտացիա: Ակնոցները ստեղծվել են անասնաբույժների հետ միացյալ ուժերով՝ հաշվի առնելով կենդանիների գլխի առանձնահատկությունները: Թեստավորման ժամանակ փորձագետները գրանցել են անհանգստության նվազում՝ նախիրի ընդհանուր հուզականության բարձրացման ֆոնին: Այլ մանրամասներ նախարարությունից չեն հայտնում: Առայժմ պարզ չէ՝ ինչպես կանդրադառնան VR ակնոցները կովերի կաթնարտադրության վրա, ինչի ակնկալիքով և ստեղծվել են դրանք: