Beeline-ում «Սեւ ուրբաթին» ընդառաջ զեղչերի տեղատարափ է

Beeline-ում «Սեւ ուրբաթին» ընդառաջ զեղչերի տեղատարափ է

Beeline-ը հայտարարում է 033 կոդով «գեղեցիկ» հեռախոսահամարների եւ սմարթֆոնների վաճառքի հատուկ ակցիայի անցկացման մասին։

Ակցիայի շրջանակներում Samsung եւ Micromax բրենդերի սմարթֆոնները կարելի է գնել 20-ից 60 % զեղչով։ Մատչելի գներով «գեղեցիկ» հեռախոսահամարները կարելի ձեռք բերել նոյեմբերի 27-ից 29-ը ներառյալ։

«Beeline-ը ձգտում է միշտ մոտ լինել իր հաճախորդներին։ Մեզ համար կրկնակի հաճելի է և՛ հետեւել նորամուծություններին, և՛ շահավետ անակնկալներ մատուցել մեր բաժանորդներին։ «Սեւ ուրբաթը» հրաշալի առիթ է վաղուց սպասված «գեղեցիկ» համարը և սմարթֆոնը գնելու համար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Թեգեր: Beeline Armenia, sale