Nokia-ն առաջին անգամ կթողարկի հեռուստացույցների շարք

Nokia-ն առաջին անգամ կթողարկի  հեռուստացույցների շարք

Nokia- ն իր ապրանքանիշի ներքո նախատեսում է թողարկել հեռուստացույցների մի ամբողջ շարք: Սա ընկերության նմանատիպ առաջին փորձն է: Հայտնի է, որ դրանք կվաճառվեն Հնդկաստանում, այլ երկրների մասին առայժմ տեղեկություններ չկան: Digit.in պարբերականը կիսվել է հեռուստացույցի առաջին լուսանկարներով: Հարկ է նշել, որ ամբողջական պատկերը դեռ չկա և մոտավոր պատկերացում կարելի է կազմել թողարկվելիք մոդելների մասին:

Հայտնի է, որ թողարկվելիք շարքում տեղ կգտնի նաև Nokia-ի՝ 55 դյույմանոց էկրանով և 4K թույլտվության աջակցությամբ մոդել, որը կաշխատի Android 9 համակարգով: Գինը, գործարկման ամսաթիվը և առանձնահատկություններն առայժմ հայտնի չեն:

Թեգեր: new models, Nokia