Հունաստանում ուղիղ եթերի ժամանակ խոզը հարձակվել է լրագրողի վրա. 🎥

Հունաստանում ուղիղ եթերի ժամանակ խոզը հարձակվել է լրագրողի վրա. 🎥

Հունաստանում ANT1 հեռուստաալիքի «Բարի լույս» հաղորդաշարի հաղորդավարներն ուղիղ եթերում փորձել են կապ հաստատել Կինետա ծովափնյա քաղաքի հետ, որտեղ ջրհեղեղը մեծ չափի վնաս էր հասցրել: Կինետայից տեղեկատվություն փոխանցելու՝ լրագրողի փորձերը ձախողվել են, երբ նրա վրա անսպասելի հարձակվել է խոզը:

Լրագրող Լազոս Մանտիկոսը փորձել է մեկնաբանել քաղաքում ստեղծված իրավիճակը, սակայն ագրեսիվ կենդանին խանգարել է նրան: Խոզը կծել է լրագրողին, ինչի արդյունքում տղամարդը ստիպված է եղել անընդհատ ներողություն խնդրել իր հետևորդներից: Հաղորդավարները փորձել են լրջություն պահպանել, սակայն չեն դիմացել պահի անլրջությանը և ծիծաղել են:

Թեգեր: Greece, Live Stream