Նոր Mercedes-Benz GLA. հայտնի են որոշ մանրամասներ նոր սերնդի քրոսովերի մասին

Mercedes-Benz ընկերությունը հրապարակել է GLA կոմպակտ քրոսովերի նոր սերնդի առաջին թիզերը և այս կապակցությամբ որոշ մանրամասներ բացահայտել: Մոդելը պաշտոնապես ներկայացնելուն մնացել է երկու շաբաթից քիչ ավել ժամանակ, հաղորդում է Motor.ru-ն:

Այս մոդելային շարքի ամենափոքր քրոսովերի մասին շատ բան հայտնի չէ, սակայն նշվում է, որ այն նախորդ սերնդի մոդելներից 10 սմ-ով ավելի բարձր կլինի՝ սրահի առաստաղի բարձրությունը և ճանապարհային լուսավորությունը մեծացնելու նպատակով: Իսկ GLA-ի երկարությունն, ընդհակառակը, մի քիչ կփոքրանա: Մեծացված անիվային բազայի շնորհիվ կմեծանա հետևի ուղևորների ոտքերի համար նախատեսված տարածքը:

Քրոսովերի շարժիչային համակարգի մասին առայժմ տեղեկություններ չկան: Հայտնի է, որ նորագույն մոդելը կկառուցվի A-դասի կոմպակտ մոդելի հիմքում ընկած հարթակի հիման վրա: Մոդելի պաշտոնական պրեմիերան կկայանա դեկտեմբերի 11-ին՝ օնլայն հեռարձակմամբ: