HONOR Smart Body Scale 2. նոր խելացի կշեռք Honor-ից

Honor ընկերությունը հայտարարել է իր նոր արտադրանքի վաճառքը սկսելու մասին, որը չի վերաբերում սմարթֆոնների սեգմենտին: Խոսքը վերաբերում է HONOR Smart Body Scale 2 խելացի կշեռքին:

Նորույթը կարող է չափել մարմնի` մինչև 14 տարբեր պարամետրեր, մասնավորապես` քաշը, վիսցերալ ճարպի ծավալը, մարմնի ջրի տոկոսային պարունակությունը, մկանային զանգվածի ծավալը և այլն:Honor-ը վստահեցնում է, որ կշեռքը կարող է պահպանել 50 տարբեր օգտատերերի անձնական տվյալները:

Կշեռքը սմարթֆոնին միանում է Bluetooth 4.2-ի և Wi-Fi 2,4 ԳՀց-ի միջոցով : CSU18M91 չիպը դարձել է նորույթի «սիրտը»: Կշեռքի Էներգասնուցումն ապահովում են AAA ստանդարտի երեք մարտկոցները: Honor Smart Body Scale 2-ը վաճառվում է $14-ով: