Twitter-ը կհեռացնի օգտատերերի կողմից անտեսված օգտահաշիվները

Twitter-ը կհեռացնի օգտատերերի կողմից անտեսված օգտահաշիվները

Twitter-ի վարչակազմից նախազգուշացումներ կստանան այն օգտատերերը, որոնք սոցիալական ցանց չեն մտել ավելի քան վեց ամիս: The Verge-ի փոխանցմամբ, այդ օգտահաշիվները կհեռացվեն, եթե դրանց տերերը շարունակեն հաշվեգրանցումից չօգտվել մինչև դեկտեմբերի 11-ը:

Twitter-ի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկատվությունը՝ վկայակոչելով սոցցանցի կանոնները ոչ ակտիվ օգտահաշիվների նկատմամբ: «Մենք սկսել ենք ակտիվորեն դիմել այն օգտահաշիվների տերերին, որոնք ավելի քան վեց ամիս սոցցանց չեն մտել: Նրանց օգտահաշիվները կարող են ընդմիշտ հեռացվել երկարատև անգործության պատճառով»,-հայտնել են Twitter-ում:

Սոցցանցի ներկայացուցիչը հավելել է, որ օգտահաշվի հեռացումը միանգամից տեղի չի ունենա: Այդ գործընթացը կտևի մի քանի ամիս:

Նշվում Է, որ Twitter-ը դեռ որոշակի դիրքորոշում չունի մահացածների օգտահաշիվների վերաբերյալ: Ընկերությունն ուղիներ է փնտրում, որպեսզի պահպանվեն դրանք և այդպիսով հնարավոր լինի պահպանել հիշողությունը:

Թեգեր: Social Network, twitter