Սթիվ Ջոբսի ստորագրությամբ սկավառակն աճուրդի կհանվի

Սթիվ Ջոբսի ստորագրությամբ սկավառակն աճուրդի կհանվի

Որքա՞ն արժե Սթիվ Ջոբսի ստորագրությունը: Հաստատապես՝ ավելին, քան 16-դյույմանոց MacBook Pro-ն և iPhone 11 Pro Max-ը: RR Auction աճուրդի տունը վաճառքի է հանել Apple-ի հանգուցյալ համահիմնադիրի ստորագրությամբ սկավառակը, որի արժեքը գնահատվում է 7500 դոլար:

Macintosh System Tools 6.0 ծրագրային ապահովմամբ սկավառակը մոտավորապես 1988թվականի արտադրության է : Այդ սկավառակը հատկապես արժեքավոր է, որովհետև Սթիվ Ջոբսը շատ դժկամորեն է ինքնագրեր բաժանել, վստահեցնում է PR Auction-ը:

Ջոբսի՝ հազվադեպ հանդիպող ինքնագրի համար չափազանց ցանկալի ձևաչափ է: Նա հայտնի է ինքնագրերի հանդեպ անբարեհաճ վերաբերմունքով և այդ առումով հաճախ է մերժել իր երկրպագուների և կոլեկցիոներների խնդրանքը և անձնական ստորագրություն չի տրամադրել , – ասված է աճուրդի ներկայացված առարկայի նկարագրության մեջ:

Մինչև աճուրդի ավարտը դեռ մեկ շաբաթ էլ կա: Սա նմանօրինակ վաճառքի միակ դեպքը չէ: <<Խաղալիքների պատմություններ>> մուլտֆիլմի համար պատրաստված պաստառը սեպտեմբերին վաճառվել է 30 000 դոլարով միայն այն բանի համար, որ նրա վրա եղել է Սթիվ Ջոբսի անձնական ստորագրությունը:

Թեգեր: auction, disk, Steve Jobs