Beeline-ի 033 կոդով նոր հեռախոսահամարները հասանելի են առցանց գնման համար

Beeline-ը հայտարարում է 033 կոդով հեռախոսահամարների վաճառքի նոր փուլի մեկնարկի մասին։ 033 կոդով մի շարք նոր համարներ արդեն հասանելի են  number.beeline.am կայքում։ 033 կոդով հեռախոսահամար կարելի է պատվիրել` միանալով «Սմարթ» փաթեթներից որևէ մեկին։

«Beeline-ը շարունակում է Հայաստանում զարգացնել առցանց վաճառքի ուղիները։ Մեր կայքի միջոցով բաժանորդները հեշտությամբ կարող են գնել իրենց նախընտրած հեռախոսահամարը, և այն կառաքվի գնորդի նշած հասցեով։ Բացի այդ, միանալով «Սմարթ» սակագնային փաթեթին, հաճախորդները կստանան մեր ծառայություններից օգտվելու պարզ ու շահավետ հնարավորություն», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: