Cybertruck-ը հեշտությամբ <<հաղթել է>> լեգենդար Ford F-150-ին

Cybertruck-ը հեշտությամբ <<հաղթել է>> լեգենդար Ford F-150-ին

Աշխարհում էլեկտրամեքենաների արտադրության առաջատարներից համարվող TESLA ընկերությունը օրերս ներկայացրեց իր նոր էլեկտրական պիկապը՝ Cybertruck-ը: Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը Twitter-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Cybertruck-ը ճոպանի ձգմամբ մրցում F-150 պիկապի հետ և հեշտությամբ իր հետևից տանում լեգենդար-մեքենան:

Մրցամարտը շատ արագ է ավարտվել և տեղիք է տվել տարակարծությունների: Մասնավորապես, այն այնքան էլ ազնիվ չի դիտարկվել: Ասվում է, որ Cybertruck-ը շատ ավելի ծանր է, և մեկնարկը վայրկյան առաջ է եղել մրցակից մեքենայից:

Թեգեր: Cybertruck, Tesla