ETNews. Apple-ի նոր մոդելներն ավելի բարակ էկրաններ կունենան

ETNews. Apple-ի նոր մոդելներն  ավելի   բարակ էկրաններ կունենան

Կորեական ETNews կայքը հայտնում է, որ Apple-ը հաջորդ տարի նախատեսում է թողարկել բարակ էկրաններով սմարթֆոններ: Նշվում է, որ տեխնոլոգիական հսկան ՕLED էկրանով նախատեսում է ստեղծել ավելի փոքր՝ 5,4, 6,1 դյույմանոց մոդելներ, ինչպես նաև ավելի մեծ` 6,7 դյույմանոց էկրանով մոդել, որն ամենամեծն է լինելու նախկինում թողարկված բոլոր iPhone-ների շարքում:

Հրապարակման մեջ նշվում է, որ iPhone 12 Pro և iPhone 12 Pro Max ենթադրյալ անուններով մոդելների դիսփլեյներում կօգտագործվի Samsung ընկերության Y-OCTA տեխնոլոգիան: Դրա շնորհիվ նոր մոդելների էկրաններն ավելի բարակ կլինեն, և կնվազեն դրանց արտադրության ծախսերը:

2020 թվականին 5,4, 6,1 և 6,7 մոդելների թողարկման՝ Apple-ի պլանների մասին հայտնել է TF Securities-ի հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն(Ming-Chi Kuo):

Թեգեր: Apple, OLED