Lexus-ը ներկայացրել է իր առաջին էլեկտրամեքենան

Ճապոնական Lexus-ը ներկայացրել է իր սերիական արտադրության առաջին էլեկտրամեքենան` քրոսովեր UX 300e-ն։ Այն ներկայացվել է Չինաստանի Գուանչժոու քաղաքում տեղի ունեցած միջազգային ցուցահանդեսի շրջանակներում:

Նոր քրոսովերը ստեղծվել է UX ամենագնացի հենքի վրա: Առանց վերալիցքավորման այն կարող է հաղթահարել 400 կմ տարածություն: LexusLink բջջային հավելվածը վարորդին հնարավորություն կտա սմարթֆոնի միջոցով հետևել մարտկոցի լիցքավորման ընթացքին և, ըստ այդմ, պատկերացնել, թե որքան ճանապարհ դեռ կարող է մեքենան հաղթահարել առկա լիցքավորման հաշվին:  Lexus UX 300e-ը Չինաստանի և Եվրոպայի շուկա կհանվի 2020թվականին, իսկ Ճապոնիայում այս մոդելի վաճառքը կսկսվի 2021թվականի սկզբներին: