Ամերիկացին լեռնարշավորդների օգնությամբ գտել է լեռներում կորցրած մատանին

Ամերիկացին  լեռնարշավորդների օգնությամբ գտել է լեռներում կորցրած մատանին

Ամերիկացին լեռներում կորցրել է իր ամուսնական մատանին և կարճ ժամանակում հետ վերադարձել՝ այն գտնելու հույսով: Այդ նպատակով նա վարձել է լեռնարշավորդների մի խումբ, որպեսզի նրանք օգնեն իրեն՝ գտնելու նվիրական զարդը ։ Մարզիկները 1200 մետր բարձրություն են հաղթահարել և մետաղորսիչի օգնությամբ «գործը գլուխ բերել»: Հարկ է նշել, որ որոնումների գործընթացը հեշտացրել է այն հանգամանքը, որ մատանին կորցրած տղամարդը հիշել է, թե 15 կմ ձգվող իր ճանապարհի որ հատվածում կարող էր ընկած լինել ամուսնական խորհրդանիշը:

Լեռնարշավորդներն իրենք զարմացել են, որ կարողացել են գտնել հսկայական տարածության մեջ կորած այդ փոքրիկ զարդը: «Հրաշք էր, որ կարողացանք գտնել մատանին»,- հայտարարել են մարզիկները:

Բաժիններ: Բլոգ, Զանազան, Ժամանց
Թեգեր: alpiniste, american