Աշխարհի բոլոր խանութներում Սև ուրբաթ է

Աշխարհի բոլոր խանութներում Սև ուրբաթ է

Այսօր զեղչով կարելի է գնել ամեն ինչ՝ վերջին iPhone-ից սկսած մինչև Xiaomi-ի «խելացի» բաճկոնը : AliExpress-ում վաճառքը սկսվել է ժամը 12-ին(երևանյան ժամանակով) և կտևի մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ: Մեծ առավելություն է այն, որ կարելի է գնել ոչ միայն համաշխարհային բրենդների, այլ նաև տեղական արտադրողների ապրանքներ:

Էլեկտրոնիկայի խոշոր խանութները նույնպես Սև ուրբաթի կապակցությամբ իջեցրել են ապրանքների գները ՝M-video-ն, Eldorado-ն, Sitilink-ը, DNS-ը և այլք: Steam-ը եւ Origin-ը նույնպես հետ չեն մնում, նրանք արդեն զեղչեր են արել խաղերի համար:

Դեկտեմբերի 2-ին կմեկնարկի կիբեր երկուշաբթին՝ Սև ուրբաթի շարունակությունը գիկերի և գեյմերների համար: Այդ օրը կլինեն շատ գաջեթներ, ականջակալներ, աքսեսուարներ և պարզապես օգտակար իրեր գրավիչ գներով: «Կիբեր երկուշաբթի»-ն առաջին անգամ անցկացվել է Ամերիկայում 2005 թվականի նոյեմբերի 28-ին. նպատակն էր՝ մեծացնել առցանց գնումների ծավալը:

Թեգեր: aliexpress, Black Friday, sales