Հատուկ ականջակալները գեյմերներին «սոված չեն թողնի»

Հատուկ ականջակալները գեյմերներին «սոված չեն թողնի»

Խաղերն ու նախուտեստները միմյանցից անբաժան են, սակայն երբեմն դժվար է առանց խաղից կտրվելու՝ բերանը մի բան տանել: Այս խնդիրը փորձել է լուծել Pringles ընկերությունը՝ 3D տպագրության միջոցով ստեղծելով մի սարք, որը խաղի ընթացքում ավտոմատ կերպով չիպսերը գեյմերների բերանն է ուղղում:

Այս լրացուցիչ աքսեսուարը միանում է խաղային սարքին, որն այս դեպքում Razer ականջակալն է: Սարքի ավտոմատացման հաշվին չիպսերը դուրս են բերվում տարայից, որը տեղադրվում է ականջակալի կողքին: Այնուհետև ուտելիքը պետք է որ դեպի գեյմերի բերանն ուղղվի: Սարքը կոչվում է Hunger Hammer: Սա իսկապես զվարճալի տեխնոլոգիա է և 3D տպագրությունը կիրառելու հրաշալի օրինակ:

Այնուամենայնիվ, շատ ուրախանալ պետք չէ, քանի որ այս զավեշտալի սարքը սերիական արտադրություն չի մտնի:

Թեգեր: 3D printing, Pringles, Razer