Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնաթան Այվը հեռացել է աշխատանքից

Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնաթան Այվը, որը պատասխանատու էր բազմաթիվ սարքերի դիզայնի համար, որոնք թողարկում է ընկերությունը, հեռացել է աշխատանքից: Այս մասին հայտնել է Verge-ը:

Դեռ հունիսին Apple-ում հայտարարել էին, որ Այվը մտադիր է այս տարվա ընթացքում հեռանալ ընկերությունից ։ Այժմ նրա անունն արդեն նշված չէ Apple-ի ղեկավարների ցուցակում, որը հրապարակվում է պաշտոնական կայքում: Այվը Apple մուտք է գործել 1992թ – ին. 4 տարի անց նրան վստահվել է գլխավոր դիզայների պատասխանատու գործը :Հենց Ջոնաթան Այվն Է մշակել այնպիսի սարքերի դիզայնը, ինչպիսիք են iPhone-ը, iPod-ը, Mac-ը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Հաղորդվում է, որ այժմ Apple-ի արտադրանքի նախագծման համար պատասխանատու կլինի Ջեֆ Ուիլյամսը, ով զբաղեցնում է օպերացիոն տնօրենի պաշտոնը: 9to5Mac պորտալի տվյալներով, այդ աշխատանքում կներգրավվի նաև Էվանս Հենկին: Նա մինչև վերջերս Apple-ի դիզայներներից մեկն էր: Սպասվում է նաև , որ Apple-ը կհամագործակցի նոր դիզայներական ընկերության ՝ Ավա Love From-ի հետ: