DXOMARK լաբորատորիան հրապարակել է լավագույն տեսախցիկով սմարթֆոնների վարկանիշային ցանկը

DXOMARK լաբորատորիան հրապարակել է լավագույն տեսախցիկով սմարթֆոնների վարկանիշային ցանկը

DXOMARK հեղինակավոր լաբորատորիան, որը պարբերաբար գնահատում է սմարթֆոնների, օբյեկտիվների ու տեսախցիկների որակը, այս անգամ ներկայացրել է լուսանկարիչների համար լավագույն սմարթֆոնների վարկանիշային աղյուսակը:

Բազմաթիվ փորձարկումների ենթարկվելուց հետո ՝ DXOMARK-ի մասնագետների կողմից տարվա լավագույն տեսախցիկ ունեցող մոդելներ են համարվել Huawei Mate 30 Pro-ն և Xiaomi Mi CC9 Pro Premium Edition-ը:

Այս սմարթֆոնները հավաքել են նույն քանակությամբ միավորներ՝ չնայած տեսախցիկների կոնֆիգուրացիաներում առկա տարբերությանը: Թեստավորման ընթացքում պարզվել է, որ Huawei-ի տեսախցիկը լավագույնն է՝ պատկերների թերությունները շտկելու առումով: Բացի այդ, Huawei Mate 30 Pro-ն համարվել է լավագույն սմարթֆոնը գիշերային նկարահանումներ կատարելու համար: Իր հերթին, Xiaomi Mi CC9 Pro Premium Edition-ը դարձել է Zoom-ով լուսանկարող լավագույն սարքը: