Xiaomi-ի նոր powerbank-ը ձմռանը կջերմացնի ձեռքերը. տեսանյութ

Արտաքինից Xiaomi-ի նոր powerbank-ը հիշեցնում է դասական ռադիոընդունիչ: Այն ոչ միայն լիցքավորում է հեռախոսը, այլև ցուրտ եղանակին տաքացնում է ձեռքերը: Սարքը պատրաստված է ալյումինից և պատված է հրակայուն ABS պլաստիկով ,ինչի շնորհիվ ջերմությունն ավելի հեշտորեն է փոխանցվում: Տաքացնող տարրերը գտնվում են powerbank-ի երկու կողմերում և պահպանում են 52 °C մշտական ջերմաստիճան արագ տաքացումից հետո:

https://youtu.be/BXcBOPMJ5tw

Սարքը հասանելի է կանաչ, վարդագույն և կարմիր գույներով, գինը $20 է: