Հայաստանը՝ Siemens-ի հետ համագործակցության հեռանկարում

Հայաստանը՝ Siemens-ի հետ համագործակցության հեռանկարում

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի նախագահ և գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։

Զրուցակիցները քննարկել են նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի կառավարման ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում լայն գործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով առաջիկայում աշխատանքային խմբեր ձևավորել։

Անդրադարձ է կատարվել նաև կրթական, գիտահետազոտական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև դիտարկվել են Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված համագործակցության հնարավորությունները ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում: