Սմարթֆոնների վաճառքի քանակով շուկայում գերակայում է Samsung-ը

Սմարթֆոնների վաճառքի քանակով շուկայում գերակայում է Samsung-ը

Gartner խոշոր խորհրդատվական ընկերությունը հրապարակել է այն արտադրողների վարկանիշային ցանկը, որոնց հաջողվել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ամենաշատ սմարթֆոնները վաճառել :

Նախորդ տարվա համեմատությամբ սմարթֆոնների վաճառքն ընդհանուր առմամբ նվազել է 0,4% – ով: Սակայն շատ ապրանքանիշներ ոչ միայն այս իրողությունը շրջանցել են, այլև կարողացել են գերազանցել իրենց նախորդ տարվա ցուցանիշները։

Այսպիսով, գրեթե 80 միլիոն վաճառված սարքերով շուկայի առաջատարը Samsung ընկերությունն է: Հարավկորեական արտադրողը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կարողացել է 2% – ով ավելացնել վաճառքների ծավալը ։

Վարկանիշային ցանկի երկրորդ տեղում Huawei-ն է ։ Չնայած ԱՄՆ-ի դեմ առևտրային պատերազմին ՝ ընկերությունը կարողացել է իրացնել գրեթե 65 մլն սմարթֆոն:

Երրորդ տեղում Apple-ն է՝ ՝ 2018 թվականի 3-րդ եռամսյակի համեմատ՝ 5 մլն վաճառքի կորուստով:

4-րդ տեղը զբաղեցրել է չինական Xiaomi ապրանքանիշը, որին հաջողվել է իրացնել է 39 մլն սարք ։ Առաջատարների հնգյակը եզրափակում է OPPO ընկերությունը, որը վաճառել է շուրջ 30 մլն սմարթֆոն: