Xiaomi-ն սկսում է իր ամենաթանկ սմարթֆոնի արտադրությունը

Ընդամենը մի քանի ամիս առաջ չինական հսկան՝ Xiaomi-ն ներկայացրեց իր հեղափոխական Mi Mix Alpha-ն, որի էկրանը զբաղեցնում է «առջևի վահանակի 180,6%»-ը: Այն ժամանակ պարզ չէր, թե երբ կսկսվի սմարթֆոնի՝ մասսայական բնույթ կրող արտադրությունը, և երբ այն վաճառքի կհանվի: Այժմ, ըստ ինսայդերների, սարքը ոչ միայն լիովին պատրաստ է սերիական արտադրության, այլև արդեն սկսվել է արտադրությունը:

Լուրեր են շրջանառվում, որ Xiaomi-ի խմբաքանակը պարունակելու է սահմանափակ քանակություն և բաղկացած է լինելու Mi Mix Alpha-ի 10 000 օրինակից: Կրկին նախնական տվյալների համաձայն՝ շատ շուտով հեղափոխական համարվող սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել Չինաստանում: