Ճապոնացիները նոր սերնդի սուպերհամակարգիչ կստեղծեն

Ճապոնացիները նոր սերնդի սուպերհամակարգիչ կստեղծեն

Ճապոնիայում սկսվել են այն բաղադրատարրերի մատակարարումները, որոնցից բաղկացած կլինի նոր սերնդի Fugaku գերհամակարգիչը: Անհրաժեշտ դետալների ընդունման արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի ՝ Կենտրոնական Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում, երբ արդեն կառուցվել են ավելի քան 400 միավորներից առաջին վեցը, որոնցից բաղկացած է լինելու Fugaku-ն:

Fugaku կամ Mount Fuji անվանումով գերհամակարգիչը «K» մոդելի իրավահաջորդն է, որը ժամանակին եղել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչը և դադարել է գործել այս տարվա ամռան վերջին:

Riken հետազոտական ինստիտուտը և Fujitsu էլեկտրոնիկայի արտադրողը համատեղ աշխատում են նոր մոդելի վրա, որը մշակման փուլը կանցնի երկրի արևմուտքում գտնվող Կոբե քաղաքի RIKEN ինստիտուտում:

Համաձայն կանխատեսումների, նոր համակարգիչը ամենաարագ հաշվարկները կկատարի՝ ծախսելով անալոգային սուպերհամակարգիչների ծախսած էներգիայի 30%-ը: Մասնագետները նաև տեղեկացնում են, որ Fugaku-ն կօգտագործվի՝ ավելի ճշգրիտ եղանակի կանխատեսումների, գլոբալ շրջակա միջավայրի ուսումնասիրության, ինչպես նաև նոր դեղերի մշակման համար:

Բաղադրիչների տեղադրումը կշարունակվի մոտ վեց ամիս, իսկ Fugaku-ն կգործարկվի մեկ տարի անց՝ 2021 թվականին ։

Թեգեր: Fugaku, Japan, supercomputer