Պուտինն արգելել է՝ առանց ռուսական օպերացիոն համակարգի սմարթֆոնների վաճառքը

Պուտինն արգելել է՝ առանց ռուսական օպերացիոն համակարգի սմարթֆոնների վաճառքը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է էլեկտրատեխնիկան, այդ թվում ՝ սմարթֆոններն ու համակարգիչները վաճառել առանց՝ նախապես տեղադրված ռուսական ծրագրային ապահովման ։ Փաստաթուղթը հրապարակվել է դեկտեմբերի 2-ին, իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Սարքերի ճշգրիտ ցանկը, որոնք պարտադիր պետք է համալրվեն ռուսական օպերացիոն համակարգով, ինչպես նաև բուն ծրագրերի ցանկը, հետագայում կհաստատի կառավարությունը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2020թվականի հուլիսի 1-ից:

նախաձեռնության հեղինակները կարծում են, որ այդպիսով կկրճատվեն օտարերկրյա ընկերությունների կողմից կատարվող չարաշահումները և պաշտպանված կլինեն ռուսական բիզնեսի շահերը: