Apple ընկերությունը գնել է բջջային չիպերի արտադրության Intel-ին պատկանող ստորաբաժանումը

Apple ընկերությունը գնել է բջջային չիպերի արտադրության Intel-ին պատկանող  ստորաբաժանումը

Դեռևս հուլիսից խոսք է գնում այն մասին, որ Apple-ը գնելու է Intel-ի ստորաբաժանումը: Այսօր արդեն Apple -ը և Intel-ը պաշտոնապես հայտարարել են կնքված գործարքի մասին .այն գնահատվում է 1 մլրդ դոլար:

Այժմ Apple-ի ենթակայությամբ են գտնվում Intel-ի 2200 աշխատակիցները և ակտիվների գերակշիռ մասը: Ընկերությունը միաժամանակ ձեռք է բերել թե՛ սարքավորումներ և թե՛մտավոր ներուժ ։ Գործարքի արդյունքում Apple-ին է անցել տվյալների անլար փոխանցման տեխնոլոգիայի ավելի քան 17 000 արտոնագիր , այդ թվում նաև բջջային կապի համար ։

Intel-ի իրավասության ներքո մնացել են համակարգիչների, ինտերնետային գաջեթների, արդյունաբերական սարքավորումների և անօդաչու ավտոմեքենաների համար մոդեմների մշակումը:

Apple-ը լիակատար ինքնավարություն է ստացել չիպերի արտադրության առումով։ Մասնավորապես, ընկերությունն այլևս կախված չէ Quaicomm – ից և կկարողանա ինքնուրույն ստեղծել սարքերի բաղադրատարրերի մեծ մասը:

Թեգեր: Apple, Intel, Mobile chip