Սունդար Պիչայը նշանակվել է Alphabet-ի գործադիր տնօրեն՝ պահպանելով նաև նախկին պաշտոնը

Սունդար Պիչայը նշանակվել է Alphabet-ի գործադիր տնօրեն՝ պահպանելով նաև նախկին պաշտոնը

Սունդար Պիչայն ընկերություն է եկել 2004 թվականին՝ ստանձնելով Google Chrome -ի և Google OS-ի կառավարման պատասխանատվությունը, մասամբ էլ՝ Drive ստորաբաժանումը: 2015 թվականի օգոստոսի 10-ին նրան նշանակել են Google կորպորացիայի գլխավոր տնօրեն ։ Այսօր նա դարձել Է Alphabet կորպորացիայի գլխավոր տնօրենը՝ միաժամանակ պահպանելով Google-ի գլխավոր տնօրենի պաշտոնը ։

Նոր նշանակման մասին հայտարարել են ընկերության հիմնադիրներն իրենք՝ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը: Google-ի բլոգում տեղադրված հրապարակման մեջ մասնավորապես ասվում է, որ ընկերություններն արդեն կայուն աշխատանքային ընթացքի մեջ են, ուստի երկու գործադիր տնօրենի և նախագահի անհրաժեշտություն այլևս չի զգացվում: «Այժմ այն կունենա մեկ գործադիր տնօրեն, որը պատասխանատու կլինի Google-ի ղեկավարման և Alphabet-ի ներդրումների համար»,-ասված է հրապարակման մեջ:

Թեգեր: alphabet, Google, Sundar Pichai