Apple-ը մտադիր է iPhone թողարկել՝ տարվա մեջ երկու անգամ

Apple-ը մտադիր է iPhone թողարկել՝ տարվա մեջ երկու անգամ

Apple – ը հնարավոր է փոխի iPhone թողարկելու իր ռազմավարությունը: 2021 թվականից ընկերությունը նոր սարքեր կներկայացնի տարեկան երկու անգամ, այս մասին հայտնում է CNBC-ն:

Ինչպես նշվում է, թողարկման վեցամսյա ցիկլը, մասնավորապես, թույլ կտա Apple-ին մրցակցել մյուս արտադրողների հետ, որոնք սմարթֆոններ են թողարկում ողջ տարվ ընթացքում: Բացի այդ, ավելի հաճախ կկատարվեն սարքերին անհրաժեշտ փոփոխությունները:

Վերլուծաբանի կարծիքով ՝ 2020 թվականի սեպտեմբերին Apple-ը կներկայացնի iPhone-ի միանգամից չորս նոր մոդել: Սարքերը հագեցած կլինեն 5,4 դյույմ, 6,1 դյույմ և 6,7 դյույմ անկյունագիծ ունեցող OLED էկրաններով, ինչպես նաև կապահովեն 5G-ի աջակցությունը:

2011 թվականից ի վեր, Apple-ը iPhone-ի նոր մոդելներն ավանդաբար ներկայացնում է աշնանը ։ Շնորհանդեսի շրջանակներում ընկերությունը մշտապես ցուցադրել է 3-ական նոր սարք :

1976 թվականին հիմնադրված Apple-ը iPhone-ից բացի արտադրում է iPad պլանշետային համակարգիչներ, iMac համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iPod երաժշտական նվագարկիչներ և այլ բարձր տեխնոլոգիական էլեկտրատեխնիկա: Կորպորացիան, որի գլխավոր գրասենյակը Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում է, աշխարհում խոշորագույններից է. Apple-ի շուկայական կապիտալը կազմում է շուրջ 1,2 տրիլիոն դոլար:

Թեգեր: Apple, iPhone