Hyundai Motor-ը մինչև 2025 թվականը 17 մլրդ դոլար կներդնի էլեկտրոմոբիլների արտադրության մեջ

Hyundai Motor ընկերությունը՝ վաճառքի ծավալներով հարավկորեական խոշորագույն ավտոարտադրողը, մինչև 2025 թվականը արտադրության զարգացման համար կներդնի 51 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է TASS-ը:

Մասշտաբային ներդրումներով ընկերությունը նպատակ ունի բարձրացնել առկա բիզնեսի մրցունակությունը և ներդրումների հաշվին ստեղծել նոր հնարավորություններ ապագայի տեխնոլոգիաներում: Մասնավորապես, 17 մլրդ դոլար կծախսվի ինքնակառավարվող և էլեկտրական մեքենաների մշակման, կատարելագործման և արտադրության վրա: