Sony PlayStation-ը հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում

Sony PlayStation-ը  հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում

Sony PlayStation-ը հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում ՝ դառնալով պատմության մեջ ամենաշատ վաճառվող խաղային կոնսոլը ։ Նոյեմբերի 7-ի դրությամբ ընկերությունն իրացրել է ավելի քան 450 մլն խաղային հինգերորդ սերնդի սարք և, այդպիսով, ռեկորդ սահմանել՝ ապահովելով աննախադեպ թվով վաճառք:
Sony -ի ամենավաճառվող կոնսոլը PS 2-ն է՝ 155 մլն վաճառված օրինակով: Երկրորդ տեղում է PS 4-ը, որը վաճառվել է 102,8 մլն օրինակով: Երրորդ տեղում է PS 1-ը, որը գնվել է 102,49 միլիոն անգամ:

Հիշեցնենք, որ կոնսոլն առաջին խաղային համակարգն է PlayStation շարքում:  Կոնսոլի ներկայացումը տեղի է ունեցել 1994 թվականի դեկտեմբերի 3-ին, Ճապոնիայում: ԱՄՆ-ում սարքը հայտնվել է 1995 թվականի սեպտեմբերի 29-ին, իսկ Եվրոպայում` 1995 թվականի սեպտեմբերի 29-ին: