Բազմաբնույթ Roci ռոբոմոբիլը պատճենահանվել է 3D տպիչի օգնությամբ

Բազմաբնույթ Roci ռոբոմոբիլը պատճենահանվել է 3D տպիչի օգնությամբ

Մեկ տարի առաջ գերմանական BigRep ընկերությունը ներկայացրեց էլեկտրական մոտոցիկլետի նախատիպը, որը հավաքվել էր 3D պատճենահանմամբ ստեղծված դետալներից: Այժմ նույն սկզբունքով ինժեներները ստեղծել են պոտենցիալ ինքնակառավարվող էլեկտրոմոբիլ:

Loci էլեկտրական սպորտային մեքենայի դիզայնը մշակվել է NowLab ստուդիայի կողմից: Հեղինակները կարճ հեռավորությունների համար հարմար փոխադրամիջոց են ստեղծել. եթե անհրաժեշտ է, օրինակ, արագ հասնել օդանավակայան կամ մեկ մասնաշենքից մյուսը շարժվել: Loci-ին հարմար է նաև ծանրոցներ առաքելու համար:

Սպորտային փոքրիկ մեքենան հետևյալ չափսերն ունի՝ 85×146×285 սմ և բաղկացած է 14 եզակի դետալներից, որոնք պատճենահանված են եռաչափ մոդելով: Լօci-ի նախատիպը ներառում է երեք մոդելներ. մեկտեղանի Berlin մոդելը , երկու ուղևորատար նստատեղով San Francisco-ն և Dubai մոդելը, որն օդանավակայանների համար նախատեսված շքեղ տաքսի է:

BigRep-ի ներկայացուցիչների խոսքով, յուրաքանչյուր մոդել կարող է փոփոխություն կրել՝ պատվիրատուի կոնկրետ պահանջներին համապատասխան:

Թեգեր: 3D, robomobile, Roci