Սփյուռքի «ՆերՈՒժ» ստարտափ ծրագրին կմասնակցեն շուրջ 50 ընկերություններ. նախարար

Քիչ առաջ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նախարարն անդրադարձել է «ՆերՈՒժ» սփյուռքի ստարտափ ծրագրին՝ մասնավորապես նշելով . «ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Հարավային Կորեա, Վրաստան, Իռլանդիա, Իսպանիա, Չեխիա, Եգիպտոս, Մալթա:
Սա այն երկրների ցանկն է, որտեղից մեր հայրենակիցները, շուրջ 50 ընկերություններ, դիմել և ընտրվել են 
Ներուժ ծրագրին մասնակցելու նպատակով, որպեսզի հաղթելու դեպքում ստանան դրամաշնորհ, վերադառնան Հայաստան՝ ապրելու, աշխատելու և իրենց գործունեությունը ծավալելու նպատակով:
Բոլոր թիմերին հաջողություն եմ մաղթում և հուսով եմ, որ 2020 թվականին դիմորդների քանակը կբազմապատկվի»:

Հիշեցնենք, որ ընտրական փուլը  հաղթահարածները կհրավիրվեն Հայաստան՝ դեկտեմբերի 16-20-ը Դիլիջանի միջազգային դպրոցում մասնակցելու քառօրյա հավաքի, ծանոթանալու Հայաստանի սթարթափ էկոհամակարգին և Հայաստանում բիզնեսով զբաղվելու առավելություններին, լսելու ոլորտի լավագույն մասանգետներին, համագործակցելու տեղացի գործընկերների հետ և զարգացնելու իրենց գաղափարները:

Ավարտին հաղթող թիմերը կստանան 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ, ինչպես նաև Հայաստանում իրենց սթարթափը հիմնելու համար ձեռնարկատիրական ամբողջական աջակցություն: