Instagram-ը գրանցման ժամանակ «կհետաքրքրվի» օգտատիրոջ տարիքով

Instagram-ը  գրանցման ժամանակ «կհետաքրքրվի» օգտատիրոջ   տարիքով

Instagram սոցիալական ցանցն այսուհետ գրանցվել ցանկացող օգտատերերից կպահանջի նշել ծննդյան տարեթիվը: Այս համատեքստում 13 տարեկանից փոքր անձինք գրանցման մերժում կստանան։
Ընկերությունը գտնում է, որ այդ միջոցը թույլ կտա ապահովել երիտասարդների անվտանգությունը և կանխել երեխաների ներգրավվումը սոցցանցում: Իսկ օգտահաշվի մեջ նշված ծննդյան տարեթիվը տեսանելի կլինի միայն օգտատիրոջը:

Ավելի վաղ News.ru-ն գրել էր, որ Facebook սոցցանցի ադմինիստրացիան հեռացրել է մոտ 3,2 մլրդ կեղծ հաշիվներ և միլիարդավոր գրառումներ, որոնք դեմ են եղել սոցիալական հարթակի կանոններին: «Զտումը» տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում:

Թեգեր: Instagram, Social Network