Xiaomi-ն մատչելի էլեկտրական հեծանիվ է թողարկել

Xiaomi-ն  մատչելի էլեկտրական հեծանիվ է թողարկել

Xiaomi Qicycle դուստր ապրանքանիշը ներկայացրել է Electric Power-Assisted անվանումը ստացած նոր էլեկտրական հեծանիվը: Նորույթի հիմնական առանձնահատկությունը մատչելի գինն է. այն կարելի է ձեռք բերել ընդամենը 425 դոլարով:

Ընդհանուր առմամբ, հեծանիվը ստացել է մինիմալիստական դիզայն: Electric Power-Assisted-ը արտաքնապես շատ նման է qicycle EF1 ծալովի մոդելին: Մարտկոցը և զանազան լարերը ներառված են հեծանվի կմախքի մեջ, որը պատրաստված է ավիացիոն ալյումինից:

Ղեկի վրա տեղադրված է ոչ մեծ էկրան, որի վրա պատկերվում է հիմնական տեղեկատվությունը՝ կապված արագության, մարտկոցի լիցքավորման և այլնի հետ : Հեծանիվի 20-դյույմանոց անիվներն ապահովում են կայուն ընթացք դժվարանցանելի ճանապարհներին:

Հեծանիվի առավելագույն արագությունը 25 կմ/ժ է: Ընդ որում, մարտկոցի միանգամյա լիցքավորումը բավականացնում է 40 կմ ճանապարհ անցնելու համար:

Բաժիններ: Tech, Ավտո-Մոտո
Թեգեր: Xiaomi, Xiaomi Qicycle