ԱՄՆ-ի ոստիկանությունը փորձարկում է ոչ մահացու զենք հանցագործներին ձերբակալելու համար

ԱՄՆ-ի ոստիկանությունը փորձարկում է ոչ մահացու զենք հանցագործներին ձերբակալելու համար

ԱՄՆ ոստիկանությունը հանցագործներին ձերբակալելու համար ոչ մահացու զենք է փորձարկում, որն ավելի խնայող է, քան թազերը ։ Նոր սարքը հորինել են Արիզոնայի Wrap Technologies ընկերության ինժեներները։

BolaWrap 100-ը չափսերով նման է էլեկտրական ածելու և լիցքավորվում է մեկանգամյա քարթրիջով, որը պարունակում է 38 տրամաչափի փուչ փամփուշտ և 2,4 մետրանոց լար, փոխանցում է New Atlas-ը:

Երբ կասկածյալը փորձում է փախչել դեպքի վայրից, իրենից վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար, ոստիկանության սպան կարող է կրակել նրան BolaWrap-ից՝ ձեռքերին կամ ոտքերին: Ճշգրիտ նշանառությանը օգնում են երկու լազերային նշանառուները:

Քարթրիջը լիցքավորելու համար պահանջվում է 1-ից 3 վայրկյան: Ձգանը քաշելիս արձակվում է լիցք՝ 150 մ/վ արագությամբ, 7,6մ հեռավորության վրա։ Լարը փաթաթվում է զոհի վերջույթներին. կասկածյալը կամ ընկնում է՝ չկարողանալով քայլ անել, կամ չի կարողանում շարժել ձեռքերը, և սպաները կալանավորում են կարգազանցին՝ առանց որևէ մեկի առողջությանը վնաս հասցնելու:

Հունվարին Լոս Անջելեսի ոստիկանությունը մտադիր էր այդ սարքը փորձնական ժամկետոով հանձնել պարեկային սպաներին, սակայն նախաձեռնությունը բախվեց ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանների դիմակայությանը: Այնուամենայնիվ, Wrap Technologies-ի խոսքով , ԱՄՆ-ի՝ հարյուրից ավելի գործակալություններ արդեն զինվել են այդ « բոլոմետով»:

Թեգեր: BolaWrap 100, police, USA