YouTube-ն ընտրել է տարվա տեսանյութը

YouTube-ն ընտրել է տարվա տեսանյութը

YouTube-ն ամփոփել է 2019թ-ի արդյունքները և առանձնացրել Ռուսաստանում՝ ամենամեծ թվով դիտումներ ապահովված տեսանյութերը:

Ըստ արդյունքների՝ ընթացիկ տարում ամենամեծ հետաքրքրությունն առաջացրել է «Չինիլները և մեծ գաղտնիքը» վերնագրով մուլտսերիալի հիման վրա պատրաստված պարոդիան՝ ապահովվելով 25մլն դիտում:

Յուրի Դուդի «Բեսլան. հիշիր» վերնագրով վավերագրական ֆիլմը երկրորդ տեղում է և ապահովվել է 18,4 միլիոն դիտում:

Երրորդ տեղում «Երեկոյան Ուրգանտի» թողարկումն է՝ երգչուհի Բիլլի Այլիշի մասնակցությամբ. այն ապահովվել է 15,3 միլիոն դիտում: Թվարկված լավագույն եռյակին հաջորդում են Պավել Վոլյայի «Իրական կանանց մասին» սթենդափը և «Դիմակահանդես» սերիան՝ «Ֆիքսիկներ» անիմացիոն մուլտֆիլմից:

Թեգեր: views, Youtube