Մարտական ամենավտանգավոր ինքնաթիռներից մեկը կհամալրի Չինաստանի ռազմաօդային ուժերը

Մարտական ամենավտանգավոր ինքնաթիռներից մեկը  կհամալրի Չինաստանի ռազմաօդային ուժերը

Չինաստանը մշակում է իր տեսակի մեջ առաջին անտեսանելի ռմբակոծիչը, որի հիմնական նպատակը կլինի մեծ հեռավորությունից ցամաքային թիրախների վրա գրոհելը: Այս մասին հայտնում է The National Interest-ը:

JH-XX ինքնաթիռը H20 ռազմավարական ռմբակոծիչի հետ հավասարապես կհամալրի Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի զինանոցը։ Առաջինի մասին առայժմ գրեթե ոչինչ հայտնի չէ, բայց եթե առկա տեղեկությունների գոնե մի մասը հաստատվի, Չինաստանը կդառնա առաջին երկիրը, որի զինանոցում կլինի անտեսանելի կործանիչ-ռմբակոծիչը, որը կարող է խոցել հեռավոր ցամաքային թիրախները:

Նմանատիպ սարքերը, ինչպես օրինակ՝ ամերիկյան F-22-ը և F-35-ը, ռուսական Սու-57-ը կամ չինական J-20-ը և J-31-ը , սովորաբար նախատեսված են օդային մարտերի համար:

Նախնական տեղեկատվության համաձայն ՝ JH-XX-ի շահագործումը կսկսվի 2025 թվականից ոչ շուտ: Չի բացառվում, որ JH-XX-ը նույնիսկ միջուկային զենքի կրող դառնա:

Թեգեր: China, JH-XX