Չինացիները ստեղծել են ափամերձ պատ, որը դարձել է աշխարհի խոշորագույն 3D կառույցը

Չինացիները ստեղծել են ափամերձ  պատ, որը դարձել է աշխարհի խոշորագույն 3D կառույցը

Չինական Winsun շինարարական ընկերությունն ավարտել է եռաչափ մոդելավորմամբ ստեղծված պատի շինարարությունը, որը գտնվում է Սուչժոու քաղաքում: Պատի երկարությունն ավելի քան 500 մետր է, և ներկայում այն 3D մոդելավորմամբ ստեղծված աշխարհի խոշորագույն կառույցն է ։ Այս մասին հայտնել է 3D Printing Media Network պորտալը ։

Պատն իրենից ներկայացնում է գետային ջրապատնեշ, որը նախատեսված է` ափամերձ հատվածը պաշտպանելու էրոզիայից՝ ջրային հոսանքի ուժգնությունը «կլանելու» միջոցով:

Նման կառույցները կարող են կենսական նշանակություն ունենալ ափամերձ միջավայրի պահպանման համար ։ Ավանդական միջոցներով կատարվող հողային աշխատանքներն ու հիմքի փորումը կարող են հանգեցնել ջրային ուղիների աղտոտմանը և բնապահպանական այլ խնդիրների առաջացմանը:

Ջրապատնեշը 3D տպագրության տեխնոլոգիայով ստեղծելու շնորհիվ Winsun ընկերությունը կարողացել է հետևել Սուչժոուի գետի բնական ուրվագծին՝ էապես բարելավվելով էկոհամակարգը: Ներկայացնելով նախագիծը՝ Winsun-ի աշխատակիցը հայտարարել է, որ շինարարության ավանդական տեխնոլոգիաների համեմատ՝ պատնեշը 3D ձևաչափով կյանքի կոչելն ավելի արագ է ստացվել, էժան և դրա համար առավել քիչ ջանք է պահանջվել:

Թեգեր: 3D moedling, Winsun