Nokia-ն պաշտոնապես ներկայացրել է իր առաջին խելացի հեռուստացույցը

Nokia-ն պաշտոնապես  ներկայացրել է  իր առաջին խելացի հեռուստացույցը

Nokia-ն ներկայացրել է իր նոր Smart TV-ն. ֆիննական ընկերությունն առաջին անգամ հեռուստացույց է արտադրում:

Նորույթը ստացել է 4K կետայնությամբ , 55 դյույմ անկյունագծով էկրան՝ 178 աստիճան դիտարկման անկյունով: Միևնույն ժամանակ, նոր հեռուստացույցը ստացել է HDR 10-ի, Dolby Vision տեխնոլոգիայի աջակցություն, համալրվել ARM Cortex-A53 քառամիջուկ պրոցեսորով: Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 2,25 ԳԲ, ներքին հիշողությունը 16 ԳԲ է:

Nokia Smart TV-ն վաճառքի կներկայացվի դեկտեմբերի 10-ին և կարժենա 590դոլար:

Թեգեր: Nokia, Smart TV