Միլիոնավոր մարդիկ կզրկվեն WhatsApp-ից

WhatsApp մեսենջերն ամբողջ աշխարհում կդադարեցնի աշխատանքը միլիոնավոր բջջային սարքերի համար։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը ։
WhatsApp-ը թույլ է տալիս անվճար ուղարկել տեսանյութեր, նկարներ, ձայնային, տեքստային հաղորդագրություններ: 2014 թվականին, ինչպես հաղորդել է «Ռամբլեր» – ը, մեսենջերը գնել է ամերիկյան Facebook ընկերությունը:

Daily Mail-ի տեղեկություններով ՝ 2020 թվականի ընթացքում iOS, Android և Windows բջջային օպերացիոն համակարգերի մի շարք հին տարբերակներ կդադարեն համապատասխանել օպերացիոն համակարգերի՝ WhatsApp-ի ներկայացրած պահանջներին: Այդ պատճառով մեսենջերը կդադարի աշխատել այն գաջեթների վրա, որոնց վրա տեղադրված են ՕՀ-ի՝ նշված տարբերակները:

Այսպես, Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող գաջեթները կդադարեն WhatsApp մեսենջերից օգտվել՝ արդեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ից, իսկ Android 2.3.7 և ավելի հին, iOS 8 և ավելի հին օպերացիոն համակարգով գաջեթները ՝ 2020 թվականի փետրվարի 1-ից: Նրանց օգտատերերը չեն կարողանա ստուգել WhatsApp-ում առկա իրենց հաշիվները և հնարավորություն չեն ունենա՝ բացելու նորերը:

WhatsApp-ի պաշտոնական կայքում ասված է, որ ներկայում մեսենջերը կշարունակի գործել Android 4.0.3-ով և դրան հաջորդող ՕՀ-ի տարբերակներով աշխատող սարքերի համար, ինչպես նաև iOS 9-ի և դրան հաջորդող տարբերակների, KaiOS 2.5.1 օպերացիոն համակարգով աշխատող որոշ հեռախոսների համար: