Huawei-ի նոր սմարթֆոնը կհամալրվի գրաֆենային գերկուտակիչով

Huawei-ի հաջորդ ֆլագմանային սմարթֆոնը կթողարկվի գրաֆենային մարտկոցով ։ Այս մասին հաղորդվում է EqualLeaks ինսայդերի Telegram-ալիքում:

Գրաֆենի օգտագործումը թույլ կտա առանց մարտկոցի չափերը մեծացնելու՝ ավելացնել դրա ունակությունը: Միևնույն ժամանակ, ինովացիոն նյութը սմարթֆոնի կուտակչին կօգնի՝ առավել արագ լիցքավորվելու:

Ինսայդերը հայտնում Է, որ գրաֆենային մարտկոցով առաջին ապարատը կհանդիսանա Huawei P40-ը, որը կստանա 5500 միլիամպեր-ժամ հզորությամբ կուտակիչ: Սարքը կլիցքավորվի 45 րոպեի ընթացքում՝ օգտագործելով 50վատտ հզորությամբ սնուցման բլոկ:

Նույն աղբյուրը նաև հայտնել է, որ P40-ի ֆլագմանը կստանա 6,5-դյույմանոց OLED էկրան ՝ 120 հերց թարմացման հաճախականությամբ, կրկնակի սելֆի-խցիկ և հիմնական տեսախցիկ ՝ երեք Leica օբյեկտիվներով և մի զույգ օժանդակ սենսորներով: