Samsung-ը կվճարի հին գաջեթների համար

Samsung-ը կվճարի հին գաջեթների համար

Samsung ընկերությունը հայտարարել է հին աքսեսուարների՝ trade-in ծրագրի մեկնարկի մասին, որը հնարավորություն կընձեռի մեծ զեղչով գնել նոր կրելի գաջեթ: Այս մասին ասվում է հարավկորեական ընկերության մամուլի հաղորդագրությունում:

Ընկերության ֆիրմային խանութներում կարելի է հանձնել օգտագործված մեխանիկական ժամացույց կամ ֆիթնես ապարանջան և փոխարենը հաճախորդին խոստանում են մինչև 19 500ռուբլի զեղչ՝ նոր «խելացի» ժամացույց գնելու դեպքում:

Ներկայում, trade- in-ով հասանելի է Galaxy Watch Active 2-ը՝ պողպատե և ալյումինե կորպուսով, համապատասխանաբար՝ 40 և 44 մմ տրամագծով: Ցանկը կընդլայնվի նոր սարքերի թողարկմանը զուգընթաց:

Զեղչի վերջնական չափը որոշվում է՝ կախված ձեռք բերվող մոդելից և այն աքսեսուարի վիճակից, որը հանձնում է օգտատերը ։

Թեգեր: gadgets, Samsung